«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին:
Նրանք նախկինում միասին աշխատել են ՊՍԺ-ում 2018-ից 2019 թվականներին:
«Նա չափազանց խելացի է։ Ես շատ քիչ մարդկանց եմ հանդիպել, ովքեր այդքան խելացի են։ Նա գիտի կարեկցել, ազնիվ է թվում և դրական էներգիա է հաղորդում։ Նրա մարզումներն ու գաղափարներն արտասովոր էին»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Մարտի 24-ին «Բավարիան» հայտարարեց Յուլիան Նագելսմանի հեռանալու մասին։ Տուխելը մյունխենցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։