Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը «Բավարիայում» տարեկան կվաստակի 10-12 միլիոն եվրո։
«Չելսիում», որտեղից գերմանացին հեռացավ նախորդ տարվա սեպտեմբերին, մարզիչը տարեկան 15 միլիոն էր ստանում, հայտնում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Տուխելը «Բավարիան» գլխավորել է մարտի 24-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Յուլիան Նագելսմանին։
Թոմասը մյունխենյան թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացին գլխավորել է Բունդեսլիգան ներկայացնող «Մայնցն» ու Դորտմունդի «Բորուսիան»: