«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ իր թիմը կարող է պայքարել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսի համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացին մառախլապատ Ալբիոնում գլխավորել էր Լոնդոնի «Չելսին»։
«Իհարկե, Անգլիայի Պրեմիեր լիգան բացառիկ մրցաշար է։ Դա իմ ամենամեծ մարտահրավերն էր Եվրոպայում:
«Բավարիան» ունի թիմ, որը կարող է պայքարել Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար: Թիմը լավն է թե՛ որակով, թե՛ պահեստայինների նստարանով»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։
Տուխելը հեռացվել էր «Չելսիից» այս մրցաշրջանի սկզբում: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիան» կհանդիպի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ։