«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է մրցաշրջանի մնացած հատվածում իր սպասելիքներով։ Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբը դեռ պահպանում է ՉԼ-ի և Բունդեսլիգայի մրցաշարերում հաղթելու հնարավորությունը:
«Մենք շատ ժամանակ չունենք։ Հավանաբար, հավաքականի խաղացողներին կտեսնեմ միայն ուրբաթ օրը։ Այնուամենայնիվ, մենք դեռ հնարավորություն ունենք նվաճելու բոլոր տիտղոսները: Ես կուսումնասիրեմ մանրամասները։
Ես ունեմ գաղափարներ և հստակ տեսլական, թե ինչ եմ ուզում տեսնել թիմից։ Անհամբեր սպասում ենք սկսելուն: Մեր նպատակը տիտղոսներ նվաճելն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տուխելը:
Թոմասը մյունխենյան թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացին գլխավորել է Բունդեսլիգան ներկայացնող «Մայնցն» ու Դորտմունդի «Բորուսիան»: