Թոմաս Տուխելը մեկնաբանել է իր՝ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ նշանակվելը։ Մասնագետն ասել է, որ այս հնարավորությունն իր համար պատիվ է.
«Բավարիայի» հետ պայմանագիր կնքելը մեծ պատիվ է ինձ համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Օլիվեր Կանին, Հասան Սալիհամիջիչին, Հերբերտ Հայներին և Ուլի Հյոնեսին վստահության համար։
Նույնիսկ եթե երկար ժամանակ աշխատում եք արտերկրում, միևնույն է, հասկանում եք «Բավարիայի» նշանակությունը։
Ակումբի ԴՆԹ-ն պարտավորեցնող է։ Երբ խոսքը գնում է «Բավարիայի» մասին, դա միշտ վերաբերում է հաղթանակին և նրան, թե ինչպես կարելի է հասնել դրան: Այս թիմը ամենատաղանդավորներից և լավագույններից մեկն է Եվրոպայում: Անհամբեր սպասում եմ այս թիմի հետ աշխատելուն»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը: