«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Մարկուս Բաբելը նշել է Յուլիան Նագելսմանին՝ «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու գլխավոր պատճառը։
«Ես գիտեմ, որ Նագելսմանի հարաբերությունները Bild-ի լրագրողի հետ ակտիվորեն քննարկվում էր թիմի հանդերձարանում։
Այն, որ նա նրա հետ էր հանդիպում, ի վնաս ակումբի է եղել։ Նրա ընկերուհին մեծ սպառնալիք էր «Բավարիայի» համար։
Թիմի և մարզչի միջև վստահության պակաս կար, քանի որ որոշ խաղացողներ պարզապես չէին կարողանում արտահայտվել: Նրանք վախենում էին, որ ամեն ինչ կհայտնվի մամուլում»,- Բաբելի խոսքերն է մեջբերում Blick-ը: