«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը նշել է այն ակումբները, որոնցում կցանկանար ավարտել կարիերան։
«Ես կարիերաս կավարտեմ կամ «Ռեալում», կամ «Մանչեսթեր Յունայթեդում», կամ «Լանսում»: Վստահ եմ, որ այլ ակումբներում չեմ խաղալու։
Մադրիդ վերադառնալը դժվար է թվում։ Սա դժվար կլինի իրականացնել։ Ամենայն հավանականությամբ, ես կավարտեմ կարիերաս Մանչեսթերում կամ Լանսում»,- Վարանի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
29-ամյա Վարանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Պաշտպանը «Լանսի» ակադեմիայի սան է։ Ֆրանսիական ակումբից նա տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», որի կազմում հանդես է եկել 2011-ից 2021 թվականներին։