Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի 1-ին տուրի Նիդերլանդների հավաքականի հետ խաղում տարած հաղթանակը (4:0)։ Այդ խաղում ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ։
«Մենք ամբողջ շաբաթ նախապատրաստվել ենք, որպեսզի չհիասթափեցնենք երկրպագուներին։ Սա մեր առաջին հանդիպումն է աշխարհի առաջնությունից հետո։ Ցանկանում էինք խաղալ այնպես, ինչպես այնտեղ խաղացինք մինչև եզրափակիչ: Առաջին քայլը ստացվեց, բայց խմբում պայքարը նոր է սկսվել։
Առաջին խա՞ղը որպես ավագ։ Նորմալ էր, միանգամայն նորմալ… Ես շարունակում եմ անել իմ աշխատանքը՝ օգնելով թիմին, գոլեր խփելով, փորձելով փոփոխություն մտցնել և ներգրավել մյուսներին: Այսօր դա ստացվեց, բայց սա միայն սկիզբն է, և մենք չպետք է տարվենք դրանով։ Ամենադժվարը դեռ առջևում է»,- Մբապեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։