Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահ դառնալու մասին՝ ասելով, որ դա միշտ եղել է իր նպատակը։
«Ինձ խնդրեցին, ես համաձայնեցի, հիմա թիվ մեկն եմ։ Բան չունեմ ասելու։ Ի վերջո, խաղը միշտ ավելի կարևոր է։ Ես միշտ հստակ ձևակերպել եմ առաջին համարը դառնալու նպատակս և կանեմ ինձնից կախված ամեն ինչ դրան հասնելու համար»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ բոլոր վերջին խոշոր մրցաշարերում, որոնց մասնակցել է Գերմանիայի հավաքականը, հիմնական դարպասապահը եղել է Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, սակայն այժմ նա լուրջ վնասվածք ունի, ինչի պատճառով բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի ավարտը։