Լոթար Մատաուսը խոսել է Յուլիան Նագելսմանի՝ «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացման մասին։
««Բավարիայի» ղեկավարները վերջին շրջանում իրենց այնքան էլ լավ չեն դրսևորում։
«Մենք մենք ենք» կարգախոսը, որն ակումբի բնորոշ գիծն էր Ռումենիգենի և Հյոնեսսի ժամանակ, այլևս գոյություն չունի։ Ժամանակն է, որ «Բավարիան» վերադառնա իր արմատներին և նորից ընտանիք դառնա։
Նագելսմանի հեռացումն ինձ համար մեծ անակնկալ չէր»,- «Բավարիայի» նախկին խաղացողի խոսքերն է փոխանցում Kicker-ը: