«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացվող 1000-րդ հանդիպումը: Վերջերս հարձակվողը հասավ այս անհավատալի նշանին:
«Սա լավ ձեռքբերում է: 1000 խաղի շեմը նցնելը նշանակում է, որ նվիրվածությունը, քրտնաջան աշխատանքը և տաղանդը վճարվում են: 35 տարեկանում նման ցուցանիշի հասնելը հեշտ չէ: Ես ուրախ եմ: Հույս ունեմ ևս հարյուր խաղ խաղալ: Սա մեծ թիվ է: Բայց հիմա ամենակարևորը «Ինտերին» հաղթելն է»,- մեջբերում է Calciomercato-ն: