Մյունխենի «Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը մեկնաբանել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի պաշտոնանկությունը։ Նրան փոխարինել է հայրենակից Թոմաս Տուխելը։
«Երբ 2021 թվականի ամռանը Յուլիան Նագելսմանին հրավիրեցինք «Բավարիա», մենք համոզված էինք, որ երկարաժամկետ կաշխատենք նրա հետ, և դա մեր նպատակն էր մինչև վերջ։ Յուլիանը կիսում է հաջող և գրավիչ ֆուտբոլ խաղալու մեր ցանկությունը, բայց հիմա մենք եկել ենք այն եզրակացության, որ մեր թիմի որակը, չնայած նախորդ տարվա Բունդեսլիգայի տիտղոսին, ավելի ու ավելի քիչ է առաջին պլան մղվում:
Աշխարհի առաջնությունից հետո մենք ավելի քիչ հաջող ու ավելի քիչ գրավիչ խաղացինք։ Մեծ տատանումները կասկածի տակ են դրել ոչ միայն այս մրցաշրջանի, այլև ապագայի հետ կապված մեր նպատակները: Դրա համար մենք նրան հիմա ազատեցինք աշխատանքից։ Անձամբ իմ և ամբողջ ակումբի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Յուլիանին և նրա մարզչական թիմին․ բոլորին հաջողություն եմ մաղթում ապագայում», – Կանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։