Մյունխենի «Բավարիան», որը, ըստ մի շարք աղբյուրների, խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ, կշարունակի մասնագետին աշխատավարձ վճարել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի գտել նոր ակումբ։ Այս մասին Twitter-ում հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ Նագելսմանից բաժանվելու պատճառը 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո Բունդեսլիգայում չգոհացնող ելույթն էր, ինչպես նաև ֆուտբոլիստների դանդաղ զարգացումը։ Կատարում կայացած աշխարհի առաջնությունից հետո «Բավարիան» կարողացավ կորցնել ինը միավորի առավելությունը և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը (52 միավոր)՝ մեկ միավորով զիջելով Դորտմունդի «Բորուսիային»:
«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչը պետք է դառնա Թոմաս Տուխելը, որն ազատ գործակալի կարգավիճակում է 2022 թվականի սեպտեմբերից։