Մյունխենի «Բավարիան» մինչև մրցաշրջանի ավարտը չէր պատրաստվում հեռացնել գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին։ «Կարմիրները» նախատեսել էին գերմանացուց բաժանվել ամռանը։
Լրագրող Քերի Հաուի խոսքերով, «Բավարիան» ի սկզբանե դիտարկում էր Թոմաս Տուխելին որպես Նագելսմանին փոխարինելու առաջնահերթ թեկնածու:
Այնուամենայնիվ, այլ ակումբների կողմից Տուխելի նկատմամբ հետաքրքրությունը ստիպեց «Բավարիային» ավելի արագ գործել և արդեն հիմա հրավիրել նրան։
Նշվում է, որ Նագելսմանն այսօր պաշտոնապես կհեռացվի Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախկինում Տուխելի ծառայություններով հետաքրքրված էին Մադրիդի «Ռեալը» և ֆրանսիական ՊՍԺ-ն, որը գերմանացին գլխավորել է 2018-ից 2020 թվականներին։