Ֆրանսիայի հավաքականի նորաթուխ ավագ Կիլիան Մբապեն խոսել է հարձակվող Անտուան Գրիզմանի հետ ունեցած զրույցի մասին։ «Ատլետիկոյի» հարձակվողը հիասթափված է, որ չստացավ ավագի թևկապը։
«Խոսեցինք, խոսակցությունից պարզ դարձավ, որ Անտուանը հիասթափված է։ Նրա փոխարեն ես նույն կերպ կարձագանքեի։
Գրիզմանը Դեշամի օրոք թերևս ամենակարևոր խաղացողն է ազգային հավաքականում: Եթե նա ցանկանա ինչ-որ բան ասել թիմին, ես կլսեմ նրան։ Հանդերձարանում բոլորը կարող են հայտնել իրենց կարծիքը»,- Կիլիանի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի նոր ավագին ընտրել է մարզչական շտաբը՝ Դիդյե Դեշամի գլխավորությամբ։