Հայտնի են դարձել «Բավարիայի»՝ մարզիչ Յուլիան Նագելսմանին հեռացնելու պատճառները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա մասնագետը կհեռանա թիմից, նրան կփոխարինի Թոմաս Տուխելը։
Ըստ Sky Sport Deutschland-ի, «Բավարիան» որոշել է բաժանվել Նագելսմանից Բունդեսլիգայում անբավարար արդյունքների պատճառով և և նրա գլխավորությամբ թիմի խաղացողների զարգացման բացակայությամբ։
Բացի այդ, խաղացողներն ու ակումբի ղեկավարները զարմացել էին, որ Նագելսմանը մեկնել էր Ավստրիա, մինչ թիմը շարունակում էր աշխատել:
Այսօր Յուլիանին և նրա անձնակազմին կտեղեկացնեն աշխատանքից ազատման մասին։ «Բավարիան» կշարունակի վճարել մարզչին այնքան ժամանակ, քանի դեռ նա չի գտնի նոր ակումբ։