Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանելու համար պետք է էապես բարելավվի խաղը պաշտպանությունում:
«Մադրիդում «Սիթին» հասավ Պրեմիեր լիգայի ակումբների մեջ Եվրագավաթային մրցաշրջանի լավագույն արդյունքին, բայց նրանք ինձ չհամոզեցին, որ պատրաստվում են եզրափակիչ հասնել:
Պատճառը պարզ է: Թող ունենան Դե Բրյունե, Ագուերո և Էդերսոն, բայց չկա որևէ մեկը պաշտպանություն, որը նրանց կհամապատասխանի:
Կարծում եմ, եթե «Լիվերպուլի» փոխարեն երկու տարի առաջ Վիրջիլ վան Դեյկը տեղափոխվեր «Մանչեսթեր Սիթի», վստահ եմ, որ նրանք բոլորից առաջ կլինեին և կնվաճեին Եվրոպան»,- մեջբերում է Կրաուչին Dailymail-ը: