«Բավարիան» լրջորեն դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին պաշտոնանկ անելու տարբերակը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը շուտով վերջնական որոշում կկայացնի մարզչի ապագայի վերաբերալ։
Հաղորդվում է, որ Նագելսմանին փոխարինելու գլխավոր թեկնածուն Դորտմունդի «Բորուսիայի», «Չելսիի» և ՊՍԺ-ի նախկին մարզիչ Թոմաս Տուխելն է։ Գերմանացու վերջին աշխատավայրը եղել է «Չելսին», որտեղից նա հեռացել է 2022 թվականի սեպտեմբերին։
«Բավարիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը և 1 միավորով զիջում է առաջատար Դորտմունդի «Բորուսիային»։ Թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։