Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպ Լամը կարծում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը սխալ է կառավարում փարիզյան թիմը.
«Չափազանց թանկարժեք խաղացողներով լի այս թիմը նման է շքեղ խանութի, որտեղ ցուցադրվում են թանկարժեք իրեր, որոնցով բոլորը հիանում են, բայց ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ օգտվել այդ խանութից: Սա ուշադրություն է գրավում, բայց աշխատում է միայն տնտեսական առումով։ Եթե այդքան գումար եք ծախսում, բայց որակ չկա, սա լավ նշան չէ։
Լավ օրինակ է Մարկո Վերատին: Նա լավ ֆուտբոլիստ է, վստահ է գնդակով խաղում և դիպուկ հարվածներ կատարելիս: Իտալիայի հավաքականի լավագույն խաղացողներից մեկը։ Բայց ՊՍԺ-ի մարզաշապիկով նրա մոտ ամեն ինչ չէ, որ լավ է ստացվում: Հիանալի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը նույնիսկ իր տարիքում դեռ որակ է ցույց տալիս: Բայց դա չի ազդում խաղադաշտի մյուս խաղացողների վրա: ՊՍԺ-ն՝ դա թիմ չէ։
Մբապեն Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ է, ինչպես Լիոնել Մեսսին՝ Արգենտինայի հավաքականի։ Այսպիսով, ՊՍԺ-ն ունի երկու խաղացող, ովքեր ցնցեցին մոլորակը երեք ամիս առաջ Աշխարհի առաջնության եզրափակիչում: Մեսսին և Մբապեն, գումարած Նեյմարը՝ վերջին տասնամյակի լավագույն բրազիլացին։ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները պարզապես չգիտեն, թե ինչպես գոլ խփել թիմային խաղով կամ ինչ ներդրում պետք է ունենան թիմում»,- ասել է «Բավարիայի» նախկին պաշտպանը L’Equipe-ին տված հարցազրույցում: