Կիևի «Դինամոյի» ռումինացի մարզիչ Միրչա Լուչեսկուն կարող է լքել Ուկրաինայի առաջնությունը և կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։
Ըստ Prosport.ro-ի՝ 77-ամյա մարզչի ծառայություններով հետաքրքրված է «Նիցան»: Կողմերը նախնական բանակցություններ են վարել։ Միրչան կարող է ֆրանսիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ տարեսկզբին «Նիցան» հեռացրեց Լուսիեն Ֆավրին: Թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիդյե Դիգարը։
Ֆրանսիայի առաջնության 28 տուրից հետո թիմը 44 միավորով 7-րդն է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում։