Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է ավարտել ելույթներն ազգային հավաքականում: Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողը լրջորեն մտածում է ազգային հավաքականում իր ապագայի մասին։ Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին Գրիզմանի մտքերը կապված են երկարամյա խաղընկերների՝ հարձակվող Ուգո Լյորիսի և Ռաֆայել Վառանի հեռանալու հետ, որոնք ազգային թիմից Կատարում կայացած աշխարհի առաջնությունից հետո լքեցին թիմի ճամբարը։ Հարձակվողին վրդովեցրել է նաև իր ընկեր Պոլ Պոգբայի բացակայությունը Ֆրանսիայի հավաքականում։
Ֆրանսիայի հավաքականից Գրիզմանի հնարավոր հեռանալու մեկ այլ պատճառ էլ Կիլիան Մբապեի՝ ավագ դառնալն է։ 24-ամյա հարձակվողը դարձել է ֆրանսիացիների նոր ավագը, չնայած այն բանին, որ Մադրիդի «Ատլետիկոյի» խաղացողն ավելի երկար ժամանակ է, ինչ ներկայացնում է իր երկիրը միջազգային մակարդակով։
Ֆրանսիայի հավաքականի հաջորդ հավաքը, որը կկայանա մարտին և որին հրավիրված է Գրիզմանը, պետք է օգնի նրան կողմնորոշվել հավաքականում իր ապագայի հարցում: