Իտալական «Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը նախկինում հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում» և ֆրանսիական ՊՍԺ-ում, խոստովանել է, որ փարիզյան ակումբից հեռանալն իր կյանքի ամենամեծ սխալն է համարում:
«ՊՍԺ-ում խաղալն իմ կարիերայի լավագույն փորձն էր: Ես խաղում էի մեգա-թիմում. տեխնիկապես մենք շատ ավելի ուժեղ էինք, քան բոլորը: Մենք դուրս մնացինք ՉԼ-ից, բայց ՊՍԺ-ից հեռանալն իմ կյանքի ամենամեծ սխալն էր: Ես հրաժարվեցի 10 միլիոն եվրոյից»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում լրագրող Նիկոլո Սկիրան։
45-ամյա Բուֆոնը ՊՍԺ-ում հանդես է եկել 2018/2019 մրցաշրջանում։ Ընդհանուր առմամբ, իտալացի դարպասապահը փարիզցիների կազմում անցկացրել է 25 հանդիպում և օգնել թիմին հաղթել առաջնությունում և Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղարկությունում: