«Ինտեր Մայամին» կարող է Լիոնել Մեսսիին առաջարկել ակումբի մասնաբաժինը, որպեսզի համոզի նրան տեղափոխվել MLS:
Ինչպես հայտնում է Cadena SER-ը՝ մեջբերելով El Larguero-ին, ամերիկյան ակումբի նպատակն է պայմանագիր կնքել Մեսսիի հետ մինչև 2025 թվականի մրցաշրջանը։
MLS-ում աշխատավարձի սահմանափակումների պատճառով «Ինտեր Մայամին» չի կարողանա Լիոնելին վճարել այնքան, որքան նա վաստակում է ՊՍԺ-ում: Այդ կապակցությամբ Դեյվիդ Բեքհեմին պատկանող ակումբը դիտարկում է բաժնետոմսերի 5%-ը Մեսսիին փոխանցելու տարբերակը։
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։