Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը խոսել է պայմանագիրը երկարաձգելու հավանականության մասին։
«Կցանկանայի մնալ այստեղ մինչև իմ կարիերայիս ավարտը: Մենք բանակցում ենք, ամեն ինչ հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Ռոյսը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։ 33-ամյա գերմանացու պայմանագրի ժամկետը ակումբի հետ ավատվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։
2022/23 մրցաշրջանում Ռոյսը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։