«Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Ռեյմսի» գլխավոր մարզիչ Ուիլ Ստիլի ծառայություններով, հայտնում է Footmercato-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնցիները մասնագետին ցանկանում է թիմ հրավիրել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Մեծ է հավանականությունը, որ Ստիլը կընդունի առաջարկը, քանի որ նա նախկինում խոստովանել է, որ ակումբի երկրպագուն է: Այժմ «Վեսթ Հեմը» գլխավորում է Դեյվիդ Մոյեսը։ Նրա գլխավորությամբ թիմը 26 խաղից հետո 24 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղում է։
Ուիլ Ստիլը ֆրանսիական «Ռեյմսի» գլխավոր մարզիչն է անցյալ տարվա հոկտեմբերից։ 28 տուրից հետո «Ռեյմսը» գտնվում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում: