Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի և Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսի` ազգային թիմում խաղալու հեռանկարների մասին՝ նշելով, որ նրանց համար դռները բաց են մնում, չնայած մարտի խաղերի համար նրանք հավաքական չեն հրավիրվել.
«Ռոյս և Հումելս. Ինչպես միշտ ասել եմ՝ դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են խաղալ: Ես խոսել եմ Մարկո Ռոյսի հետ, կտեսնենք, թե նա ինչ մարզավիճակում կլինի։ Ինչ վերաբերում է Մատսին, ապա մենք տեսնում ենք, որ նա ավելի քիչ է խաղում, քան Շլոտերբեկն ու Զյուլեն, որոնք իրենց լավ են զգում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ը:
Գերմանիայի հավաքականը մարտին երկու հանդիպում կանցկացնի: Ամսի 24-ին գերմանացիներն ընկերական հանդիպում կանցկացնեն Պերուի հետ, իսկ 28-ին կհանդիպեն Բելգիայի հետ՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում։