Ֆրանսիական ՊՍԺ-ն վստահ չէ թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկության մեջ։ Այս մասին հայտնում է L’Equipe հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների ղեկավարությունը սկսել է կասկածել հնարավոր երկարաձգման առումով, քանի որ արգենտինացի հարձակվողի հետ կապված թիմի երկրպագուների միջև տարաձայնություններ կան։ ՊՍԺ-ն նաև դիտարկում է ակումբի զարգացման նոր նախագիծը, որը կարող է չընդգրկել Մեսսիին։
Հիշեցնենք, որ արգենտինացու պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ 35-ամյա Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆրանսիական Լիգա 1-ի «Ռենի» հետ վերջին խաղում (0:2) փարիզյան ակումբի երկրպագուներից ոմանք սուլել են արգենտինացի հարձակվողին՝ ՊՍԺ-ի՝ ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայից դուրս մնալու պատճառով։