Լիգա 1-ի 28-րդ տուրի ՊՍԺ-«Ռեն» (0:2) խաղից առաջ տանտերերի երկրպագուների մի մասը սուլել է Լիոնել Մեսսիին, երբ հայտարարել են նրա անունը մարզադաշտում, հայտնում է Footmercato-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են ծրագրում արգենտինացու դեմ, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվել էր։
35-ամյա Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Արգենտինացու կազմում երկու մրցաշրջաններում փարիզցիները երբեք չեն կարողացել դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։