Ֆրանսիական Լիգա 1-ի 28-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց «Ռենին»։
Առաջին կեսի վերջնամասում հյուրերի կազմում հաշիվը բացեց Կառլ Տոկո-Էկամբին։
2-րդ խաղակեսի սկզբում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Առնաու Կալիմուենդոն։
ՊՍԺ-ն 66 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ռենը» 50 միավորով 5-րդն է։