Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռոջերիո Կաբոլկոն կապ է հաստատել ՊՍԺ-ի ղեկավարության հետ, որպեսզի ստանա ֆրանսիական ակումբի թույլտվությունը՝ հարձակվող Նեյմարի՝ Բրազիլիայի հավաքականի կազմում Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Այս մասին հայտնում է ESPN-ը:
Կաբոլկոն արդեն խոսել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ: Ավելի վաղ անձամբ Նեյմարը հետաքրքրություն էր հայտնել Կոպա Ամերիկային և Օլիմպիական խաղերին մասնակցելու հարցում: Ընդ որում Կոպա Ամերիկան 2020 թվականին կկայանա անմիջապես Օլիմպիական խաղերից առաջ: Մրցաշարի եզրափակիչը կկայանա Տոկիո-2020-ի մեկնարկից ուղիղ 10 օր առաջ:
Նեյմարն ասել է, որ ժամանակին «Բարսելոնայի» ղեկավարությունն իրեն թույլ չի տվել մասնակցել Օլիմպիական խաղերին:
Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացիները ցանկանում են օլիմպիական թիմում տեսնել նաև 18-ամյա հարձակվող Ռոդրիգոյին: