Գերմանական Ռեգիոնալլիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բավարիա 2»-ը արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել «Իլերտիսենի» հետ։
Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը՝ փոխարինման դուրս գալով 74-րդ րոպեին։
Նշենք, որ հայ ֆուտբոլիստը 15 գոլ է խփել այս մրցաշրջանում։ «Բավարիա 2»-ն այս խաղից հետո չորրորդն է իր լիգայի մրցաշարային աղյուսակում։
Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Ֆուտբոլիստն ընդգրկված է հավաքականի հայտացուցակում՝ Թուրքիայի և Կիպրոսի հետ առաջիկա հանդիպումների համար։