«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է ճնշման ու քննադատության մասին։
«Պարտություններից հետո ես ամոթի զգացում եմ ունենում: Ես ինքնաքննադատ եմ և շատ բաներում եմ կասկածում։ Ես բաց եմ կառուցողական քննադատության համար։ Շատ եմ մտածում և շատ բան եմ ուղղել «Բավարիայում»՝ կազմը, խաղացողների որակը, ակումբի մասշտաբները:
Մինչ իմ տեղափոխությունը, բնականաբար, ես պատկերացնում էի, թե ինչ կարող եմ ակնկալել որպես «Բավարիայի» մարզիչ և շատ տեղեկություններ ստացա այդ մասին: Այնուամենայնիվ, ինչին չեք կարող լիովին պատրաստվել, այն է, որ երբեմն առաջանում է ծայրահեղ սև-սպիտակ մտածողություն:
(ՊՍԺ-ի դեմ մարտավարությունը) կոչել են պատմության ամենամեծ մարտավարություն: Եթե դուրս մնայինք, բոլորը կասեին. «Նագելսմանի աղետալի մարտավարությունը, ինչո՞ւ նա մտցրեց Ստանիշիչին»։
Նա, ով կարծիք չունի, հեշտությամբ անցնում կյանքը։ Բայց ես նախընտրում եմ կարծիք ունենալ: Որովհետև չեմ կարծում, որ մարդիկ, ովքեր կարծիք չունեն, ավելի երջանիկ են»,- ասել է Նագելսմանը Welt-ին տված հարցազրույցում։