«Լիոնի» նախկին կիսապաշտպան Ժունինիոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կապված իրավիճակի մասին, որի հասցեին, ըստ որոշ ինսայդերների, հաջորդ խաղում պատրաստվում են սուլել փարիզյան թիմի երկրպագուները։ Բրազիլացին ասել է, որ երկրպագուների այս արձագանքը նորմալ է։
«ՊՍԺ-ի երկրպագուներն իրենց մտքում ունեն վերջին պարտված հանդիպումը, և դա «Բավարիայի» հետ խաղն է: Մենք լավ ենք վարձատրվում մեր խաղի համար, այն բանի համար, որ անում ենք մի աշխատանք, որը մեզ շատ է դուր գալիս։ Ի վերջո, մենք դա անում ենք երկրպագուների համար։
Նույնիսկ եթե խոսքը Մեսսիի մասին է, ապա նրա հասեցին սուլելը նորմալ է: Երկրպագուները դա անելու իրավունքն ունեն»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
Ֆրանսիական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊՍԺ-ի երկրպագուները ցանկանում են այդ ակցիայի միջոցով իրենց դժգոհությունը հայտնել Մեսսիի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» հետ խաղում ցուցադրած խաղից։