«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին ցանկանում է ևս մեկ ակումբ ձեռք բերել՝ ՈՒԵՖԱ-ի հնարավոր որոշման ֆոնին, որը թույլ կտա միևնույն սեփականատեր ունեցող ակումբներին խաղալ Չեմպիոնների լիգայում:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ամերիկացի գործարարը փորձեր է կատարել ձեռք բերելու «Լիոնը», «Սոշոն» ու «Բորդոն», սակայն այս ակումբների ներկայիս ղեկավարները մերժել են Բոուլիի առաջարկները։
Բայց նույն Ֆրանսիայում մեկ այլ ակումբի ղեկավարություն համաձայնել է դիտարկել Բոուլիի առաջարկը: Խոսքը գնում է «Ստրասբուրգի» մասին։
Աղբյուրը նշում է, որ «Ստրասբուրգի» նախագահ Մարկ Կելլերն այս ամիս հաստատել է, որ բանակցություններ է վարում ակումբը մասնակի կամ ամբողջությամբ վաճառելու համար, և որ այդ բանակցությունները, կարծես, հաջողությամբ են ավարտվել։
Տեղեկություններ կան նաև, որ Բոուլին խորհրդակցել է Ժորժե Մենդեշի հետ Պորտուգալիայում ևս ակումբ ձեռք բերելու մասին։