«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Օլիվեր Կանը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա խաղերի վերաբերյալ իր կարծիքով։
««Մանչեսթեր Սիթին» հիանալի թիմ է, բայց մենք «Բավարիան» ենք։
Մենք պետք է պատրաստ լինենք այս մեծ մրցակցին, և մենք պատրաստ կլինենք։ Դա կլինի Պեպ Գվարդիոլայի, Էրլինգ Հոլանդի և Բունդեսլիգայի այլ հին ծանոթների հետ հերթական հանդիպումը: Եթե ցանկանում եք հաղթել Չեմպիոնների լիգան, ապա պետք է հաղթեք լավագույններին, և մենք պատրաստ ենք այս մարտահրավերին»,- Կանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին և 12-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին և 19-ին։
Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 9-ին և 10-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 16-ին և 17-ին:
Եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում։