«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն խոսել է ակումբում հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին՝ ասելով, որ արգենտինացին ուրախ է փարիզյան թիմում լինելու համար:
«Ես գիտեմ, որ Լեոն և թիմի ղեկավարությունը շփվում են: Բայց մենք կենտրոնացած ենք թիմի և հանդիպումների վրա։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Լեոն պետք է խաղա մեզ մոտ հաջորդ մրցաշրջանում… Ես դա նախկինում ասել եմ, դա կախված է յուրաքանչյուր խաղացողից: Ես գիտեմ, թե ինչ են նրանք քննարկում, բայց Լեոն երջանիկ է ՊՍԺ-ում:
Ես կարդացել եմ մի քանի քննադատություններ «Բավարիայի» դեմ խաղի վերաբերյալ, բայց դա միակը չէր։ Նա հանդիպումների ելքը որոշելու ունակություն ունի, այս մրցաշրջանում նա դա շատ հաճախ է արել։ Նա լավագույն ասիստենտներից է, գոլեր է խփում։ Կարևոր խաղացող հանդերձարանում. Իր տարիքում նա շարունակում է ամեն օր մարզվել, միշտ ուրախ է խաղալ և մոտիվացնել իր գործընկերներին։ Ինչ վերաբերում է նրա ապագային, դեռևս վաղ է ասել, թե ինչ կլինի ապագայում»,- Գալտիեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
35-ամյա Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս հունիսին։