Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24–րդ տուրում «Վանը» Չարենցավանում 1։2 հաշվով պարտվեց «Արարատ–Արմենիային»։ Չարենցավանյան թիմի կազմում հաշիվը բացեց Պավել Գորելովը։ Հյուրերի կազմում 89–րդ րոպեին Ալեմաոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 99–րդ րոպեին հյուրերը խփեցին հաղթական գոլը։
«Ալաշկերտը» Երևանում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Գյումրիի «Շիրակի» դարպասը։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմում աչքի ընկան Նենադովիչը, Ագդոնն ու Պեշիչը։
Այս խաղերից հետո «Արարատ–Արմենիան» 53 միավորով 2–րդն է ու 6 միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին»։ «Ալաշկերտը» 42 միավորով 4–րդն է, «Վանը» 5–րդն է 30 միավորով, իսկ «Շիրակը» 24 միավորով 6–րդ տեղում է։