«Նապոլիի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն կիսվել է իր էմոցիաներով թիմի՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո։
«Մենք դա ընդունեցինք մեծ հանգստությամբ։ Գուցե, չենք գիտակցում, թե ինչի ենք հասել։ Մեր թիմը մեծ հավակնություններ ունի, մենք ավելին ենք ուզում։ Երևի, երբ առաջնությունն ավարտվի, գիտակցենք, թե ինչ ենք անում։ Ուրբաթ օրը կտեսնենք վիճակահանության արդյունքները։ Մենք պայքարը շարունակելու մեծ հավակնություններ ունենք»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
Հիշեցնենք՝ ընդհանուր դիմակայությունում «Նապոլին» 5:0 հաշվով հաղթեց «Այնտրախտին»։
























































