«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո (0:1) կիսվել է տպավորություններով։
«Կարծում եմ՝ ճիշտն ասած, առաջին խաղակեսում բավականին հավասար խաղ էր: Այստեղ գալն ու ամեն ինչ փոխելը միշտ էլ շատ բարդ խնդիր է եղել։ Բայց փորձում ես առաջ չնայել, փորձում ես հաղթել։ Ամբողջ ժամանակ, երբ ես «Լիվերպուլում» եմ, ինձ երբեք չի հաջողվել հաղթել նրանց, չնայած մենք միշտ ցանկանում էինք ինչ-որ բան անել՝ մենք ցանկանում էինք հաղթել: Կարծում եմ՝ առաջին խաղակեսում մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցինք։ Հիմնական խնդիրն առաջին խաղից հետո 3 գնդակով զիջելն էր։
Կարծում եմ՝ խաղում ես մի թիմի դեմ, որը երբեք չի անհանգստանում: Նույնիսկ երբ ճնշում ես գործադրում նրանց վրա, նույնիսկ եթե դժվար պահեր ունեն, նրանք փորձում են հանգստություն պահպանել, և ակնհայտ է, որ դրա համար ունեն խաղացողներ։ Եթե նայեք Մոդրիչին, Բենզեմային, նրանք տարբերություն են ստեղծում: Հատկապես, երբ նրանք ճնշման տակ են»,- վան Դեյկի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։