Գերմանական Ռեգիոնալլիգայի 22-րդ տուրի շրջանակում «Բավարիա 2»-ը արտագնա խաղում հանդիպեց «Տուրկգյուչուի» հետ։
Հանդիպումն ավարտվեց մյունխենյան ակումբի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Հյուրերի կազմում երկրորդ գնդակն իր ակտիվում գրանցեց Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը։
Սա հայ ֆուտբոլիստի 15-րդ գոլն էր այս մրցաշրջանում։ «Բավարիա 2»-ն այս խաղից հետո 50 միավորով երրորդն է իր լիգայի մրցաշարային աղյուսակում։
Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին ավելի վաղ հայտնել է ՀՖՖ պաշտոնական կայքը: 19-ամյա ֆուտբոլիստն արդեն մոտ օրերս կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին: