Լիոնել Մեսսին շատ լավ առաջարկով կարող է մեկնել Սաուդյան Արաբիայի առաջնություն:
Ինչպես հայտնում է El Chiringuito-ի լրագրող Խայմե Աստրեյնը` արգենտինացի հարձակվողը կարող է միանալ սաուդյան ակումբին, եթե ավելի շատ վաստակի, քան Կրիշտիանու Ռոնալդուն:
Ենթադրվում է, որ ֆուտբոլիստ Խորխե Մեսսիի հայրը «Ալ-Հիլալից» պահանջել է երկու տարվա ընթացքում Լիոնելին վճարել 600 միլիոն եվրո։ Մեսսիի շրջապատը կարծում է, որ Ռոնալդուից բարձր աշխատավարձը լիովին արդարացվում է նրանով, որ արգենտինացին երկու տարով փոքր է պորտուգալացուց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Նասրում» Կրիշտիանու Ռոնալդուի ընդհանուր եկամուտը կկազմի տարեկան 200 մլն եվրո։