«Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ Նայջել Պիրսոնը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ առաջիկա խաղի մասին:
«Նախ և առաջ ուզում եմ, որ մենք խաղանք հնարավորինս լավ, սա ամենակարևորն է: Մենք չենք սիրում որևէ խաղում պարտվել, բայց գիտենք, որ պետք է ցույց տանք մեր լավագույն ֆուտբոլը, որպեսզի առաջիկա հանդիպմանը շանս ունենանք, դա հաստատ է»,- մեջբերում է Պիրոսոնին RTE-ն:
«Ուոթֆորդ»– «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։30-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Ուոթֆորդի» հաղթանակը գնահատում է 7 գործակցով, «Լիվերպուլի» հաղթանակը ՝ 1,43, իսկ ոչ ոքին՝ 4,9։