«Բարսելոնան» այս պահի դրությամբ ամենահուսալի պաշտպանությունն ունի թոփ-5 լիգաների ակումբների շրջանում։
Չավիի թիմն ընթացիկ մրցաշրջանում բաց է թողել ընդամենը 8 գոլ․ դա կրկնակի անգամ քիչ է, քան այդ ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող «Նապոլիի» ցուցանիշը (16 գոլ)։
Իսկ ահա լավագույն եռյակը եզրափակում է այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկը՝ «Նյուքասլը»․ Հաուի թիմն ամենահուսալի պաշտպանությունն ունի ԱՊԼ-ում և այս պահի դրությամբ «կաչաղակները» սեփական դարպասն ընդունել են 18 գոլ։
Անսպասելի էր նաև լավագույն տասնյակում տեսնել ֆրանսիական «Լանսին» (21 բաց թողնված գնդակ)․ այս համեստ ակումբն ավելի քիչ գոլ է բաց թողել այս պահի դրությամբ, քան Լիգա 1-ի առաջատար ՊՍԺ-ն։ Ավելին, նույնիսկ «Նիցան» է գերազանցում փարիզցիներին այս ցուցանիշով։
1․ «Բարսելոնա» – 8 գոլ
2. «Նապոլի» – 16 գոլ
3․ «Նյուքասլ» – 18 գոլ
4-6. «Լացիո» – 19 գոլ
4-6. «Ռեալ» – 19 գոլ
4-6. «Ատլետիկո» – 19 գոլ
7. «Լանս» – 21 գոլ
8. «Յուվենտուս» – 22 գոլ
9-12. «Ռեալ Սոսյեդադ» – 24 գոլ
9-12. «Նիցա» – 24 գոլ
9-12. «Օսասունա» – 24 գոլ
9-12. «Վիլյառեալ» – 24 գոլ
13-16․ «Մանչեսթեր Սիթի» – 25 գոլ
13-16․ «Արսենալ» – 25 գոլ
13-16․ «Բավարիա» – 25 գոլ
13-16․ «Ռոմա» – 25 գոլ