Հայաստանի բասկետբոլի Մ24 տարեկանների առաջնությունում Երևանի և Գյումրիի յոթ թիմ է ընդգրկված:
Առաջնության գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է, որ շրջանաձև մրցակարգով պայքարում արդեն ուրվագծվում է խաղացողների վարպետության առաջընթացը: Գոհացնող են մասնավորապես տեխնիկատակտիկական որակների և արագության վրա կատարվող ճշգրիտ փոխանցումներն ու հնարքները: Աստիճանաբար բարելավվում է նաև թիմերի մարտունակությունը:
ՀԲՖ –ն ներկայացրել է մրցաշարային նոր աղյուսակը: