Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել պաշտպան Թոմ Մենիեին, հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա բելգիացին ընդգրկված չէ թիմի գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի ծրագրերում։
Մենիեն Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2020 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը դորտմունդցիների կազմում անցկացրած 16 խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում։