ՊՍԺ-ն սկսել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի ձեռքբերման աշխատանքները:
Agence France Presse-ը հայտնում է, որ կառավարությունը տենդեր է հայտարարել մոտ 600 մլն եվրո վճարելու պատրաստ գնորդ գտնելու համար։
Նշվում է, որ ակումբը դեռ չի դիմել (վերջնաժամկետը ապրիլի 27-ն է), բայց պատրաստվում է դա անել։ Առաջարկները կքննարկվեն հաջորդ տարի, մարզադաշտի փոխանցումը նոր սեփականատիրոջը կկատարվի 2025 թվականին, երբ կավարտվի գործող վարձակալության ժամկետը։
«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտը բացվել է 1998 թվականին և տեղավորում է 81 338 հանդիսական։
Նախկինում ՊՍԺ-ն փորձում էր ձեռք բերել «Պարկ դե Պրենսը» 40 միլիոն եվրոյով։