Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Բավարիան» ընդունել էր «Աուգսբուրգին» և 5-3 հաշվով հաղթանակ տարավ։
3-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Բերիշան, բայց 15-րդ րոպեին Կանսելուն հավասարեցրեց այն, իսկ 4 րոպե անց Պավարը առաջ մղեց մյունխենցիներին․ 35-րդ րոպեին նա դուբլ ձևակերպեց։ 10 րոպե անց Սանեն խփեց տանտերերի 4-րդ գնդակը։
60-րդ րոպեին հյուրերի կազմում դուբլ հեղինակեց Բերիշան, իսկ 74-ին Դավիեսը հաշիվը դարձրեց 5-2։ «Աուգսբուրգը», սակայն չհանձնվեց և ավելացված 3-րդ րոպեին Կարդոնայի հարվածից հետո հաշիվը դարձավ 5-3։
Այս խաղից հետո «Բավարիան» 52 միավորով կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Աուգսբուրգը» 27 միավորով 13-րդ տեղում է։