Ընթանում են Հայաստանի Մ24 տարեկանների առաջնության 2023թ. մրցաշրջանի հանդիպումները:
Կայացած մրցավեճում «Արալեզն» 78-69 հաշվով հաղթանակ տարավ «Գյումրի» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Տիգրան Թևանյանն էր (Գյումրի)՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: