Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը գովեստի խոսքեր է ասել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին՝ համաձայնելով, որ իր սանը աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։
«Արդյոք Կիլիան Մբապեն այս պահին աշխարհի լավագույն խաղացողներից մե՞կն է: Եթե պատասխանեմ այո, իհարկե, ինձ կքննադատեն միայն այն պատճառով, որ ես նրա մարզիչն եմ։ Կողքից մեկը կասի, որ նրանից լավն էլ կա։ Դա նրանց կարծիքն է։ Ինձ համար Կիլիանը, անխոս, լավագույններից մեկն է: Այն, ինչին նա հասել է այս տարիքում, ֆենոմենալ է»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը: