Ընթանում են Հայաստանի բասկետբոլի Մ24 տարեկանների առաջնության 2023թ. մրցաշրջանի հանդիպումները:
Կայացած մրցավեճում ԲԿՄԱ-ն 90-56 հաշվով հաղթանակ է տարել «Կիլիկիա» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Դավիթ Բոյաջյանն էր (Կիլիկիա)՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
ԲԿՄԱ-ի կազմում առանձնացել է Արայիկ Գևորգյանը, որը ևս վաստակել է 26 միավոր: